Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ դինամիկ գործընթաց է, չի կարող այս պահին նշել, թե քանի հոդված է համաձայնեցված։
Կոստանյանը նաև ասաց, այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հադիպման որևէ կոկրետ պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները
- Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
- Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
- Ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք Խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսանալու հարցում. Ջոնի Մելիքյան
- Փաշինյանն ու ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
- Փաշինյանի ու Ալիևի պատասխանը, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը