Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը նախ և առաջ ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Այն ասում է՝ հստակ տվյալներ ունենք, որ Հայաստան ֆինանսական լուրջ ներհոսքեր են գալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության այսօրվա հաղորդագրությանը։
Նրա խոսքով, Վրաստանի ընտրություններում պահպանողական, ազգային ու վրացակենտրոն ուժի հաղթանակից հետո Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը տարիներ շարունակ փորձում է իր արտաքին քաղաքականությունը փոխել դեպի արևմուտք։
«Սա դիվերսիֆիկացիա չի կոչվում, այլ կուրսի փոփոխություն։ Դիվերսիֆիկացիայի դեպքում վարվում է բալանսավորված, կոմպլեմենտար քաղաքականություն, եղածին ավելացվում են այլ ուղղություններ։ Ռուսները հիմա Հայաստանի իշխանություններին ասում են՝ ժամանակն է վերջնականապես կողմնորոշվել, թե ինչ են ուզում անել, կուրսը փոխե՞լ ու տարածաշրջանում դառնալ մեկուսացված երկիր իր բոլոր հետևանքներով, թե՞ խելքի կգան ու կվարեն ավելի պրագմատիկ, ռացիոնալ, հայաստանակենտրոն քաղաքականություն։ Իսկ այսօր հղած կարևոր ուղերձն այն է, որ ձեզնով, թե առանց ձեզ Հայաստանը վարելու է այն քաղաքականությունը, որը բրենդային է հիմա տարածաշրջանում, մենք ամեն ինչ գիտենք, գիտենք՝ ինչ փողեր են գալիս, ում հաշիվներին են նստում, ինչ մեթոդներով են գալիս ու ինչ մեթոդներով են գնում, ում գրպաններն են մտնում, ով ինչ քաղաքականություն է վարում, ինչ առաջախաղացում ունի այդ փողի դիմաց»,-մանրամասնեց Հակոբյանը։
Նրա խոսքով, ճիշտ կլիներ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության այս հաղորդագրությանը պատասխաներ Հայաստանի ԱԱԾ-ն։
«Ցանկացած երկրում նման հաղորդագրությունը պետք է առաջացնի լուրջ քննություն, ես աղմուկի մասին չեմ ասում։ Աշխարհի ուժային կենտրոններից մեկի ուժային կառույցի նման հաղորդագրությունը պետք է դառնա մեր պատկան մարմինների քննության, գործողության առարկա։ Նորմալ պետությունում հենց այդպես էլ կլիներ»,-ասաց նա։
Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին