Օպերատիվ իրավիճակը Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-ից նոյեմբերի 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28,թմրանյութի հայտնաբերման՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, թմրանյութի իրացման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խարդախության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության քննչական մեկուսարանից, դատարանից, ձերբակալվածների պահման վայրից փախուստի դիմելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 14 մարդ ստացել է տարբեր աստտիճանի մարմնական վնասվածքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան