Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված աշխատանքները։ Ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (SVR) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
Ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է աշխատանքները մի շարք միջոցառումների ուղղությամբ՝ խթանելու արևմտամետ քաղհասարակության կառույցների գործունեությունը Հայաստանում։ Վաշինգտոնում կարևորում են Հայաստանի քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» խրախուսումը, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնելու վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ»։
Ծառայության համաձայն, ամերիկացիները ծրագրում են լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները։
ԱՄՆ Պետդեպարտամենտին կից «ժողովրդավարացնող» ամերիկյան կառույցներին հանձնարարվել է առավել ընդլայնել վերապատրաստման դասընթացները Հայաստանի առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչների համար և ապահովել դրանցում օտարերկրյա խորհրդականների լայն ներկայությունը՝ Հայաստանի կառավարության աշխատանքը Արևմուտքի շահերին համապատասխանեցնելու համար։
«Խնդիր է դրվել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները և նյութեր տարածել մեր երկիր աշխատելու եկած ՀՀ քաղաքացիների «ոտնձգությունների» մասին։
«Բարձր նպատակին» հասնելու՝ ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Հայաստանի շահերից բխող կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք ունի Հայաստանւ ԵԱՏՄ գործընկերների հետ, որոնք վերջին տարիներին ապահովել են Հայաստանի տնտեսության դինամիկ աճը։
Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին