Քաղաքացիները չեն կարողանում մետրոյից օգտվել՝ գերծանրաբեռնվածության պատճառով
Սոցիալական ցանցերում քաղաքացիները քննադատում են Մետրոպոլիտենի աշխատանքը՝ նշելով, որ գերծանրաբեռնված են։
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը գրում է․
«Ժամը 18։00-ից մետրոյի կայարանում եմ, արդեն անց 40 ա չեմ կարողանում նստել։ Գնացքները գալիս են գերբեռնված, քաղաքացիները ստիպված լքում են կայարանը»։
Լրագրող Դավիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Մետրո
3-4 հատ բաց թողնելու ու լավ դիրքավորվելու դեպքում կարող ա կարենաս կանգնես մեկի ոտին»։
Օգտատեր Էմմա Հովհաննիսյանն էլ գրում է․
«Երևանի Մետրոպոլիտեն էդ ինչպես ա պատահում, որ ամենապիկ ժամին մետրոյի գնացքները ժամանում են 10, 8, 9 րոպե միջակաքով?
Ժամը 18:00ից բոլորը 3-4 գնացք բաց թողնելով մի կերպ խցկված մտնում են բաղձալի վագոն...
Կարելի ա՞ ամեն բան տապալել...
Նկարում իմ արդեն թվով 4րդ գնացքի ժամանման տախտակն է...
Ամո՛թ!»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա