Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Ն.Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
Կառավարության հրապարակած լուսանկաներից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկու, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ է քշում. «Չկանգնացնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ ըլնենք»
- Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է
- Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Հունգարիա՝ Բուդապեշտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան