Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելը կարող է օգնել Դոնալդ Թրամփին իր դեմ հարուցված բոլոր չորս քրեական գործերով խուսափել պատժից։ Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Business Insider-ին, գրում են, որ Թրամփը խոստացել է աշխատանքից հեռացնել հատուկ դատախազին, ով իր դեմ երկու դաշնային գործ է հարուցել։
Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ դատապարտվում է հանցագործության համար։ Նոյեմբերի 26-ին նախատեսված է Մանհեթենի դատավճիռը, Թրամփին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում՝ բիզնես գրառումները կեղծելու համար։ Այս գործով, ըստ աղբյուրի, նա, ամենայն հավանականությամբ, կպնդի, որ գործի ապացույցները ներառում են գործողություններ, որոնք տեղի են ունեցել նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում, այսինքն արգելված ապացույցներ են։
Դաշնային երկու մեղադրանքներում էլ Թրամփը կարող է ներում շնորհել իրեն: Դրանցից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին քաղաքական գործչի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի բլրի վրա հարձակման մասին է։
Նահանգային դեպքերում Թրամփը չի կարող, սակայն իրավունք ունի կասեցնել վարույթն իր նախագահության ընթացքում։
Դրանցից մեկը վերաբերում է 2020թ. ընտրությունների ժամանակ Ջորջիա ն հանագում իր պարտությունը տապալելուն ուցցված գործողություններին, մյուսը, պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն կատարած վճարումները թաքցնելուն։ Երկու դաշնային մեղադրանքներում էլ Թրամփը կարող է ներում շնորհել իրեն:
Բացի այդ, NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կարճել Թրամփի դեմ քրեական գործերը մինչ նրա պաշտոնավարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է