Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որ որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղաքագետ
«Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա հիշեցնում է՝ վերջին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել Փենս-Սարգսյան մակարդակով, մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն:
«Թրամփը չորս տարի նախագահ էր, Նիկոլ Փաշինյանը ոչ հանդիպել է նրան, ոչ հեռախոսազրույց ունեցել։ Չորս տարի նախագահ էր Ջո Բայդենը, Փաշինյանը ոչ մի անգամ ոչ հանդիպել է, որ խոսել։ Հայաստանի պատմության մեջ չի եղել նախագահ, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպած չլինի։ Տեր-Պետրոսյանը հանդիպել է Քլինթոնին, Քոչարյանը՝ և Քլինթոնին, և Բուշին, Սերժ Սարգսյանը հանդիպել է Օբամային, հեռախոսազրույց է ունեցել Մայք Փենսի հետ, չհասցրեց հանդիպել Թրամփի հետ։ Սա միակ դեպքն է, որ Հայաստանի ղեկավարի հետ որևէ տեսակի շփում չեն ունեցել երկու նախագահները, սրանք զուտ թվեր ու պատմական փաստեր են»,-«Իմնեմնիմի» փոդքասթի 125-րդ թողարկման ժամանակ ասել էր Սուրեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում