Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին իր տինկոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ նույնպես մեկնել է Հունգարիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է