Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին հանդիսատեսին ապշեցրել է իր տաղանդով ու գեղեցիկ արտաքինով։ Անցած թողարկման ժամանակ Արփիի ելույթի ժամանակ սկանդալային դեպք տեղի ունեցավ, որն օրեր շարունակ քննարկվում է։
Հարյուր անդամներից բաղկացած ժյուրիի ղեկավար Սերգեյ Լազարևը վտանգի ենթարկեց կյանքն ու մեծ ցատկերով վերևից ցած իջավ՝ սեղմելով ժյուրիի անդամ Լև Ռուդինի և նրա կողքին նստածի կոճակները։
Արփին խոստովանել է, որ ինքը զարմացած և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։
StarHit-ին տված հարցազրույցում նա ասել է.
«Սկզբում մի քիչ անհարմար էի զգում, ենթադրում էի, որ հիմա կդադարեցնեն նկարահանումները։ Սերգեյը պաշտպանեց ինձ։ Իր կողմից դա վեհ քայլ էր: Այո, այդ քայլը շատ պայծառ ու տաքարյուն է, ոմանց դուր չեկավ, մյուսներին շատ դուր եկավ: Ամեն դեպքում, այն, ինչ նա արեց ինձ համար, հիացմունքի արժանի է։ Կարծում եմ, որ նման բան էլ իմ կյանքում չի լինի։ Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես։ Համաձայնեք, ասպետական քայլ էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները