Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի մասնակից շահառուները ներկայացրել են այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով գյուղատնտեսական ծրագրի համար հատկացումներ անելու հերթական նախագիծը։
Նախարարը նաև տեղեկացրեց,որ՝ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտվելու և փոխհատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել ևս 2 շահառու:
Տեղեկացնելով, որ ֆինանսական միջոցները չեն բավարարում փոխհատուցման ենթակա շահառուների՝ այգեհիմնման գործընթացն ավարտին հասցնելու համար՝ Պապոյանն ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել ինտենսիվ այգեգործության գործընթացն ավարտին հասցնելու համար:
Նրա խոսքով՝ 21 շահառուների տնտեսությունում փոխհատուցման ենթակա գումարը 1 մլրդ 415 մլն 407 հազար դրամ է:
«Միջոցառման տարեկան ճշտված պլանով ֆինանսական միջոցներից առկա է մոտ 219 մլն դրամ, որը չի բավարարում փոխհատուցման դիմաց ավարտական դրական մոնիտորինգ ստացած շահառուներին փոխհատուցում հատկացնելու համար, ուստի ներկայումս անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 148 մլն դրամ 66,7 հեկտար այգեհիմնման և 48 մլն 225 հազար դրամ՝ 260,9 հեկտար ոռոգման արդիական համակարգերի ներդրման փոխհատուցում իրականացնելու համար»,-հայտնեց Պապոյանը:
Նա ասաց, որ 5 տարվա ընթացքում մոնիթորինգ են անելու և եթե տեսնեն, որ այգում խնդիր կա, նրա մի մասը չորացել է, կամ պահանջելու են վերականգնել այն, կամ գումարի կառավարության մասնաբաժինը հետ են պահանջելու և նման դեպքեր ունեցել են։
Ըստ նախարարի՝ 1 մլրդ 148 մլն դրամը կտրամադրվի նախարարության այլ ծրագրերից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
- 2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
- Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան