Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին համապատասխանության հարցերը»,- «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024-ի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Նրա խոսքով՝ հրավիրված Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։
Միջոցառմանը մասնակցում են տեղական և միջազգային ֆինանսական կառույցների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Դանիել Ազատյանը բացատրեց, որ ներդնելով այդ համակարգը հայաստանյան բանկերը կկարողանան ինտեգրվել միջազգային համակարգում և աշխարհի բանկերի հետ հեշտությամբ կհամագործակցեն։
Հայաստանի բանկերի միության նախագահը հայտնեց, որ ՀՀ բանկերը համագործակցում են եվրոպական բանկերի հետ, բայց համակարգում լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործիքակազմ օգտագործել։
«Այսօրվա մարտահրավերը բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման համապատասխանության ստանդարտների ներդրումներն են, որպեսզի գործարքները լինեն օրինական, թափանցիկ և անվտանգ»,-հայտնեց Ազատյանը։
Նա նշեց, որ նախորդ երկու տարիներն Հայաստանի բանկային համակարգն ունեցել է այնքան շահույթ, որքան միշտ ունեցել են եվրոպական և աշխարհի բանկերը և բացատրեց, որ բանկային շահույթը գնահատվում է ռոյեով՝ շահութը հարաբերված տվյալ բանկի կապիտալով և այն Հայաստանում միշտ եղել է 10-%-ից ցածր, բայց վերջին տարիներին հասել է 20%-ի, որը համահունչ է եվրոպական, ամերիկյան և վրացական ստանդարտներին։
Ազատյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ էլ Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը 1-2 %-ով զիջում է տարածաշրջանի երկրներին։
Panorama.am-ը Հայաստանի բանկերի միության նախագահից փորձեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունի փորձագիտական շրջաններից հնչող այն առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ եթե բանկերը մեծ շահույթ են ապահովում, ապա պետք է նրանց համար հարկերը բարձրացվեն։
«Աշխարհում չկա նման փորձ, և եթե կա էլ ապա դրանց նպատակները լրիվ այլ են։ Եթե պետությունը գտնում է, որ բանկային համակարգի շահույթները շատ են, ապա մենք պետք է հասկանանք, թե ինչի համեմատ են շատ։ Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա, այո, այն շատ է և լավ է, որ շատ է, որովհետև նոր-նոր հասնում ենք միջազգային չափանիշներին։ Բանկայաին համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ։ Բանկերը երևի տնտեսության միակ ճյուղն են, որոնց հարկերի ճնշող մեծամասնությունը որակով հարկերն են։ Խոսքը շահութահարկի մասին է»։
Հարակից հրապարակումներ`
- Բանկերի միություն. Արտասահմանից ստացումների ծավալն ավելացել է 14.6%-ով
- Հայաստանի բանկերի միություն. Առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան