Խոշոր հրդեհ «Վստրեչի» կամրջի մոտ, կա վիրավոր
Նոյեմբերի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի տակ հրդեհ է բռնկվել։
«Մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Օպերատիվորեն ժամանում են ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը։ Ժամանում է նաև Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվում է, որ հրդեհ է բռնկվել կամրջի տակ գտնվող փայտե տնակում, իսկ հրդեհի հետևանքով մի քաղաքացի ձեռքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա պարեկների, փրկարարների օգնությամբ նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
- Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
- Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում