Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե տրանսպորտային ռեֆորմ անելու համար գործող ուղեվարձի չափը անընդունելի է և 2025 թվականի հունվարից նախատեսում են այն բարձրացնել։ Դրա փոխարեն նոր ավտոբուսների ներմուծումից հետո էլ Երևանում ուղևորափոխադրման խնդիրենրը չեն վերացել, եթե չասենք, որ ավելացել են։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
•Ավտոբուս առնելը համարում են տրանսպորտային ռեֆորմ։ Մարդիկ էլի ժամերով սպասում են, ճզմված գնում, խցանումների մեջ մնում։ Այսինքը, մարդիկ էն ժամանակ վատ ավտոբուսների մեջ էին մնում խցանումների մեջ, հիմա լավ ավտոբուսների մեջ, առավոտյան ուշանում են աշխատանքից, իսկ երեկոյան մինչև տուն են հասնում, արդեն քնելու ժամանակ է։
•Սա, մեղմ ասած, անգրագիտություն է, երբ դու հանրային ծառայությանը վերաբերվում ես բիզնես տեսանկյունից։ Այս նույն տրամաբանությամբ, եկեք քաղաքի փողոցային լույսի համար էլ լույսի վարձ պահանջեք, ասեք՝ բա լույս ենք օգտագործում, փողոցի լույսը, որ ընկնում է ձեր բակը, շենքի բնակիչներով հավաքվեք՝ դրա գումարը տվեք։
•Մենք ունենք գույքահարկ և այլ հարկատեսակներ, բա էդ գույքահարկն ինչի վրա է ծախսվում։ Ով է ասում, որ տրանսպորտը պետք է լինի շահութաբեր։ Տրանսպորտը հանրային ծառայություն է ինչպես հանրային ծառայություն է ասֆալտ անելը, փողոցային լուսավորությունը։
•Տրանսպորտին չպետք է նայես բիզնես տեսանկյունից, հիմա, երբ ասում են՝ պետք է հավաքես 300 դրամ, որպեսզի վնասով չաշխատենք, ապա դա այն դեպքում է, երբ դրան նայում ես բիզնես տեսանկյունից։ Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից հարկ մի հավաքեք։ Թող ասեն՝ ժողվուրդ, դուք երևանում թանկ գույքահարկ մի մուծեք, բայց ունեք թանկ տրանսպորտ, փողոցային լուսավորություն, դրա փողն էլ հավաքեք։
•Բայց եթե քաղաքացին գնում է 15-30 մլրդ դրամ գույքահարկ է մուծում և դրա դիմաց ծառայություն չի ստանում, չեն գալիս իր գույքը վերանորոգում, բա այդ հավելյալ 15 մլրդ դրամը, որ գույքահարկի բարձրացումից է մտնելու քաղաքային բյուջե, ինչի՞ վրա եք ծախսում, եկեք դրեք տրանսպորտի վրա, որը քաղաքային իշխանությունների առաջին պարտականությունն է։ Ստանդարտ ծառայություն մատուցելու համար, որը քաղաքի պարտականությունն է, ուղեվարձը մի քանի անգամ թանկացնելն անընդունելի և խայտառակություն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան