ԿԲ-ին և ողջ պետական ապարատին ստիպում են «Թել-Սել»-ի փոխարեն այդ ապարատները հագեցնեն համապատասխան ծառայություններով. Մեսրոպ Մանուկյան
«Երևանի քաղաքապետարանին եմ հարցնում՝ տղե՛րք, երբ օրական 600 հազար ուղևորափոխադրում էիք ներկայացրել, ինչպես էիք այն հաշվել։ Եթե առաջնորդվեինք այդ թվով՝ այսօր իրենք պետք է հավաքեին 60 մլն դրամ, բայց հավաքել են 35 մլն դրամ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով Երևանի քաղաքապետարանը «Թել-Սել» ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ այս ընկերությունը պարտավորվել է Երևանում ներդնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել երկրորդ անգամ հայտարարված մրցույթից հետո, և այդ պայմանագիրն ուղղակի «կարվել է» «Թել-Սել» ընկերության հագով։
«Այս ընկերությունը, որը միասնական տոմսային համակարգ պետք է ներդներ Երևանում, նախքան մայրաքաղաքում դա անելը, պետք է ունենար 3 այլ քաղաքում 200 ավտոբուսի համար միասնական տոմսային համակարգի գործարկման փորձ, ինչը, սակայն, «Թել-Սել» ընկերությունը չունի»,- ասաց Մանուկյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև 5 տարով կնքված պայմանագրի այլ խնդրահարույց կետերի մասին ևս։
Ավագանու անդամի խոսքով, պայմանագրի մեկ այլ կետով «Թել-Սել» ընկերությունը պարտավորվել է միասնական տոմսային համակարգի ներդրման համար ունենալ արտոնագրեր՝ VISA, MasterCard (EMV Contactless) և Արմենիան Քարդ (ARCA) վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև ապահովել անհպում (NFC) վճարումների ընդունումը Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով, ինչը, սակայն, «Թել-Սել» ընկերությունը չի կարողանում անել։
Մանուկյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ բարձրաձայնելուց հետո երբ ԿԲ-ի դիմացով անցնում էր այնտեղ աշխատող իր համակուրսեցինը հայտնեցին որ իր ուղիղ կապից հետո գործադիրից ԿԲ-ին և քաղաքապատարանին պարտադրել են «Թել-Սել»-ի փոխարեն այդ ապարատները հագեցնեն այդ ծառայություններով։
Հարակից հրապարակումներ`
- Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն. Մեսրոպ Մանուկյան
- Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան