Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ պատասխանատվության գիտակցումը նաև պայամանվորել է իմ համաձայնությունը»,-կառավարության մուտքի դիմաց պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք գիտակցում է, որ ստանձնելով արդարադատության նախարարի պաշտոնը՝ պատասխանատվություն է ստանձնում ՔՊ-ի բոլոր գործողություների համար՝ ասաց նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հայտարարեց, թե ամբողջովին կիսում է Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը ։
«Հանձն եմ առել պարտականություն, ստանձնել եմ պատասխանատվություն՝ իրականացնելու իրավական ապահովումն ամբողջ գործընթացի»,- հայտարարեց Գալյանը:
Հարցին, թե ի՞նչ պետք է անել՝ բարձրացնելու համար քաղաքացիների վստահությունն այսօրվա արդարության վերաբերյալ, նախարարը պատասխանեց. «Արդարադատության նախարարի հիմնական անելիքը՝ այս հարցի հետ կապված, քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին, երկրորդը՝ նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը: Այսինքն՝ այս երկու կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք նախ վերհանել խնդիրը՝ հասկանալու, թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց, սահուն քայլերով լուծել խնդիրը»:
նորանշանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին