ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
ԱՄՆ-ը չի բացառում նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հետ դիվանագիտական գործարքի կնքումը՝ չնայած երկու երկրների փոխադարձ թշնամությանը։ Այդմասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի նախկին շրջապատին։
Հինգշաբթի օրը Իրանի հարցով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուկն ասել է, որ Թրամփը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական աղբյուր և կարծում է, որ ներկայիս ճգնաժամը պայմանավորված է ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի՝ Իրանին և նրա դաշնակիցներին զսպելու գործողությունների ձախողմամբ: Միաժամանակ Հուկը նշել է, որ Թրամփը շահագրգռված չէ Իրանում իշխանության փոփոխությամբ։
«Չնայած փոխադարձ թշնամությանը, ոմանք, ովքեր աշխատել են Թրամփի օգտին, չեն բացառել նրա երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր դիվանագիտական համաձայնությունը»,- ասվում է զեկույցում։
Սակայն, ինչպես թերթին հայտնել են աղբյուրները, առայժմ Թրամփը նախատեսում է կտրուկ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները և կանխել նավթի վաճառքը։ Աղբյուրները թերթին հայտնել են նաև, որ Թրամփի նոր թիմը արագորեն կփորձի կրճատել Իրանի նավթային եկամուտները: Միևնույն ժամանակ, իրանցի մի դիվանագետ, որի անունը չի նշվում, թերթին ասել է, որ Թեհրանը փոխհատուցում է ԱՄՆ-ի սահմանափակումները՝ խորացնելով իր առևտրային գործընկերությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և այլ դաշինքների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնել
- Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար բացի Իրաքից օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքներ
- Իսրայելը շարքից դուրս է հանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության կարևոր տարրը