Իրավունք 12:02 08/11/2024 Հայաստան

«Ականատես» դիտորդական առաքելության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազությանը

2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։

Առաքելությունից մանրամասնում  են, որ  նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։ Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։

«Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։

Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել են առաքելության մի քանի ներկայացուցիչներ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։  «Ականատես» դիտորդական առաքելության հարցումներին ի պատասխան վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ առ այն, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։ Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է (օրինակ՝ 2024թ․ հունիս ամսվա իրադարձություններ)։ Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։

Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությանը արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
«Իշխանյանը, Սահակյանը, Ղուկասյանը, Մնացականյանը, Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, գաղափարական նվիրվածության պատճառով»
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լավրով. Ավելի քան 25 երկիր ցանկություն է հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիա»-ին
«Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 25 երկիր, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Խեղկատակին եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել. Ստեփան Դանիելյան
Մեզ երկու բան է դեռ փրկում։ 1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա...
Աղբյուր` Panorama.am
10:19
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի. Մարությանը՝ Ավինյանի հոր պահվածքի մասին
«Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը...
Աղբյուր` Panorama.am
10:07
Լույս է տեսել «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
Տնտեսագետ Սուրեն Պարսյանըն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական...
Աղբյուր` Panorama.am
09:53
Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը
«Եթե երևանցին, գյուղացին, քաղաքացին ունեն ինքնասիրություն, ապա Ավինյանը կա‘մ հրապարակայնորեն պետք է հրաժարվի իր հորից, կա‘մ քաղաքապետի պաշտոնից...»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Մելիք-Շահնազարյան. Ավինյանը պաշտոնի ու պատվի մեջ շատ արագ պաշտոնն ընտրեց
«Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը»,-անդրադառնալով երեկ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մի քանի հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Դեկտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:29
2025-ին ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝...
Աղբյուր` Panorama.am
09:20
Դեռևս 2022-ի ապրիլին է Սերժ Սարգսյանը պնդել, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը. Շարմազանովի հիշեցումը
«Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը, ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը, նախկին նախագահներին առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում է նաև մարզպետարանի աշխատողներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի լարված...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային...
Աղբյուր` Panorama.am
08:42
Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Սոչիի օդանավակայանը փակվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։...
Աղբյուր` Panorama.am
08:22
Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1 եթերում հնչի Արցախի Հանրապետություն. Գեղամ Մանուկյան
«Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}