Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա ազդեցություն ունենա»,-դատարանի դահլիճում ի պատասխան լրագրողների հարցերին հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց՝ Վրաստանի ընտրություններն իհարկե ազդեցություն կունենան Հայաստանի վրա, բայց արդյո՞ք հայը իր վրա, իր ճակատագրի վրա ազդեցություն կունենա։
«Զարգացումները պայմանավորել բացառապես դրսի քամիներով... իհարկե, լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյո՞ք առագաստդ այդ պահին բարձրացրած է, ծակ չի, արդյո՞ք լավ քամու դեպքում պատրաստ ես նավարկելու որպես պետություն»,-ասաց նա։
Անդրադառնալոց Ցեղասպանության մասին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններին, Ա. Աշոտյանն ասաց.
«Այն, որ հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը՝ ակնհայտ է։ 100 տարի է անմոռուկ չէի կրել, բայց այսօր այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան