Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը ձևավորվել է, ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով»,-«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ լսումները կազմակերպվում են մի մարմնում, որը բացարձակապես չի համապատասխանում ժողովրդավարության տարրական պահանջներին, անգամ՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին։
«Այս ժամանակահատվածում այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ, կարծում եմ, նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ Վրադաշեն, Նուբարաշեն կամ ծանրաբեռնավծությունից ելնելով այլ ՔԿՀ-ներում, որոնք կարգավիճակի բերումով այլ են, օրինակ, Աբովյան հաստատությունը»,-հայտարարեց Ղազարյանը։
Նա նշեց, որ օրինագծի առանցքային հարցն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրական գործընթացներն են,, ինչի հետևանքով կարող են ընտրության արդյունքները չեղարկվեն։
«Բերեմ պարզ իրավիճակ. 20։00-ն է, ավարտվել են ընտրությունները, «էքզիթ փոլ» իրականացնող կազմակերպություններն արդեն 20։01-ին իրավունք ունեն հրապարակելու իրենց արդյունքները, որոնք նախնական պատկերացումներ են տալիս ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սկսվում է ձայների հաշվարկը փոքր տեղամասերից մինչև մեծ տեղամասեր և գործնականում մինչև 00։00 ունենում են ընտրությունների նախնական պատկերը։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որն այդ պահին ձևավորել է կառավարությունը, առանց որևէ պատճառաբանության երկրում հայտարարում է արտակարգ դրություն, ասենք՝ կայծակ է եղել և խափանվել է ատոմակայանի գործունեությունը, և չեղարկվում են ընտրությունների արդյունքները»,-հայտարարեց Ղազարյանը և նկատեց, որ ՔՊ-ն միանշանակ այն կանի, քանի որ դրա մասին են խոսում նախկին փաստերը։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականին հանրաքվե էր հայտարարված և մշանակվել էր հանրաքվե, որի քարոզարշավը մեկնարկել էր,բայց չեղարկվեց։
«Անձամբ իրականացնելով «պինցետով», «քաշած արաղով», օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով մեկ այլ ընտական գործընթացներում ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկլոլ Փաշինյանի կողմից»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Լսումները նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց ելույթը՝ հիշեցնելով, որ պայմանավորվել էինն որևէ անձի նկատմամբ վիրավորական բառեր չհնչեցնել։
Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական հարաբերությունների հարթությունում դիտարկվող հարց է, ոչ թե ԱԺ դահլիճում դիտարկվող և զգուշացրեց, որ Վարդանյանը համարձակություն չունենա իրեն ընդհատել։
Ղազարյանը հիշեցրեց, որ հանրաքվեի ժամանակ ՔՊ-ն երբ տեսել է, որ չեն կարողանում իրականացնել իրենց նպատակը, կառավարությունն անհիմն կերպով արտակարգ դրություն է հայտարարել և չեղարկելէ Սահմանադրության հանրաքվեն։
Նա հիշեցրեց, որ ռազմական դրություն է հայտարարեվել 2020 թվականին և այն չի վերացվել պատերազմի ավարտից հետո, այլ քաղաքական նպատակներով երկարաձգվել է մի քանի տարի, որպեսզի «հանցավոր ռեժիմը» շարունակի իր գործը։
Վլադիմիր Վարդանյանը պահանջեց անջատել Էդգար Ղազարյանի խոսափողը և ընդմիջում հայտարարեց։
Հարակից հրապարակումներ`
- Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
- Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է օգտագործվել ընտրությունների ոչ նախընտրելի արդյունքների զրոյացման համար. Դավիթ Խաժակյան
- Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարին
- ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Մինասյան