Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը գտնվում է հին հռոմեական տաճարների համալիրի մոտ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Լիբանանի հյուրանոցատերերի միության ղեկավար Բայեր ալ-Աշքարը։
Բաալբեկի Պալմիրա հյուրանոցը ներառված է Լիբանանի գլխավոր պատմական վայրերի ցանկում։ 1874 թվականին կառուցված հյուրանոցը հյուրընկալել է այնպիսի հյուրերի, ինչպիսիք են Աթաթուրքը, Իվան Բունինը, Շառլ դը Գոլը, Ալբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը և Պաբլո Պիկասոն:
«Խոսքեր չկան դատապարտելու Բաալբեկի պատմական Մանշիյա շենքի վրա հարձակումը և դրա ավերումը Պալմիրա հյուրանոցի ոչնչացման հետ մեկտեղ, որը գտնվում է Բաալբեկ տաճարի անմիջապես դիմաց»,-գրել է Ալ-Աշքարը:
Միության ղեկավարը հիշեցրել է, որ «Պալմիրա» հյուրանոցը Լիբանանի գլխավոր պատմական վայրերից էր։ «Դրա ավերումը մեծ կորուստ է Լիբանանի համար, և մենք չենք կարող աչք փակել Իսրայելի նման հանցագործությունների վրա»,-հավելել է նա։
Ալ-Աշքարը վստահեցրել է, որ միությունն արդեն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել երկրի կառավարությանն ու խորհրդարանին, որպեսզի նրանք բոլոր ջանքերը գործադրեն միջազգային հանրության և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններն ակտիվացնելու, որպեսզի կասեցվի Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և պատմական վայրերը պաշտպանվեն ռմբակոծություններից:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է . Քաղաքագետ
- Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը
- Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին