2016 թ. ընդունված Ընտրական օրենսգրքում ամրագրվեց նախադեպը չունեցող կարգավորում. ԿԸՀ փոխնախագահ
«Գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է բավարար կարգավորումներ ընտրությունները, ընտրական վարչարարությունը պատշաճ կազմակերպելու, անցկացնելու, ընտական գործընթացի մասնակիցների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,- «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա շեշտեց, որ Հայաստանում ընտրական օրենսդրության և ընտրական իրակիրառ պրակտիկայի կատարելագործման ու բարեփոխման աշխատանքներն իրակաացվել են գործնականորեն անդադար։
Ն. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2016 թվականին, առաջին լրացուցմներն ու փոփոխությունները կատարվել են հենց նույն թվականի հուլիսին և սեպպեմբերին, որոնց հիմնական խնդիրն էր ընտրությունների հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացումն ապահովելը . «Այդ փոփոխություններն ու գործող Ընտրական օերնսգիրքն այն ժամանակ լայն կոնսնեսուսով ընդունվեց։ Օրենսդրորեն ամրագրվեց, ըստ իս, նախադեպը չունեցող կարգավորում, երբ որ Հայաստանում քվեարկությունից հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են համացանցում։ Չկա նման երկիր»։
Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում էլ ավելի հնարավոր ու ամբողջական կկարգավորվեն ընտրական գործընթացները։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
- Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
- Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է օգտագործվել ընտրությունների ոչ նախընտրելի արդյունքների զրոյացման համար. Դավիթ Խաժակյան
- Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին