Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Եվրասիական միությանն անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին և այն տնտեսական աճի հիմնական գործոնն է, որը Հայաստանը ցույց է տվել վերջին շրջանում՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության դժվարությունների, պատժամիջոցների և այլ խնդիրների պատճառով։ Այդ երկիրը դրանից շահում են որպես մաքսային լոգիստիկ հանգույց, որպես ռելոկանտների և կապիտալի ապաստանի վայր, ուստի չի շտապի սեփական նախաձեռնությամբ լքել Եվրասիական միությունը։ Բայց ես չեմ բացառում, որ ուշ թե շուտ պարոն Փաշինյանի նոր ընկերները, ավելի ճիշտ՝ նրա վաղեմի ընկերները, որոնք այժմ առաջ են եկել, նկատի ունեմ արևմտյան ընկերներին, կարող են նրանից պահանջել ցույց տալ ընդգծված վերաբերմունք այս հարցում»,-ասել է նա։
Զատուլինը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկություն է հայտնում նվազագույնի հասցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցությւոնը, իսկ ապագայում ընդհանրապես դուրս գալ այնտեղից։
«Սա արդեն եղել է, նկատի ունեմ հարաբերությունների սառեցումը։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և, փաստորեն, դադարեցրել է անդամակցությունը։ Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում կարող է հարց առաջանալ Գյումրիում ռուսական ռազմակայանի ճակատագրի մասին, առավել ևս, որ Փաշինյանը, չլինելով վարչապետ, ակտիվորեն քարոզում էր, որ ռուս զինվորականները հեռանան Հայաստանից»,- հավելեց պատգամավորը։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցներին խթանելու միջոցառումների աշխատանքները։ Նրանք նշել են, որ Վաշինգտոնի համար կարևոր է մեծացնել իր ազդեցությունը հայ քաղաքական վերնախավի վրա, որպեսզի երկիրը արագացնի վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
- «Ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց ոչինչ չպատահի». Զատուլինը՝ Ադրբեջանում պահվող արցախցի գործիչների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան