Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան, Մալախովի հաղորդման ժամանակ խոստովանել է, որ իր ամուսինը դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սիրավեպը համարել է «ամենամեծ սխալը»։
Վլասովան Ջիգարխանյանի երկրորդ կինն էր, ում հետ նա ապրել էր ավելի քան 40 տարի, սակայն ամուսնալուծվել էր մեծ տարիքում։ 2016 թվականին Ջիգարխանյանն ամուսնացել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, նրանց ամուսնությունը տևել էր մոտ մեկուկես տարի։ 2019 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հայտարարել էր, որ վերամիավորվել է Վլասովայի հետ, ով հատուկ վերադարձել էր ԱՄՆ-ից՝ խնամելու ամուսնուն։
«Կյանքի վերջին օրերին նա ընդհանրապես շատ չէր խոսում: Բայց նա հիվանդանոցում ասաց մի սարսափելի արտահայտություն. «Ես կորցրի կյանքս»», - հիշել է Վլասովան:
Դերասանուհին խոստովանել է, որ Ջիգարխանյանի հետ բաժանման համար ամենից շատ ինքն իրեն է մեղադրում։ Այժմ նա հասկանում է, որ շատ առումներով սխալ է գործել։ Վլասովան նշել է, որ ամուսնու հետ լարված հարաբերությունների ժամանակ ապրել է երկու երկրում, քանի որ ամուսինը չէր ցանկանում ապրել ԱՄՆ-ում։
«Պետք էր ավելի ակտիվ գործել այդ կնոջ նկատմամբ, ով, իր հայտնվելով, շփոթություն մտցրեց մեր պատմության մեջ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Ջիգարխանյանի այրին։
Դերասան և թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին։ Նա 85 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի այրի. «Նա երբեք չի ասել, որ ինձ սիրում է»
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնն անվանափոխվել է
- Շալյապինը խոստովանել է, որ կնոջից բաժանվել է Արմեն Ջիգարխանյանի պատճառով
- Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը
- Հրաժեշտ՝ Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը կլինի բաց
- Հեռանում է խորհրդային կինոյի փառքը կերտողների սերունդը. գործընկերները՝ Արմեն Ջիգարխանյանի մասին
- Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան