Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Վահե Միսակյանը։
Դատավորը վերջերս է ստացել որոշումը, այժմ աշխատանքներ են իրականացվում՝ ՄԻԵԴ ներկայացվող դիմումի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
Ընդ որում, ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ ի սկզբանե խնդիր էր դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու, հատկապես, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ներել դատավորին՝ Սերժ Սարգսյանի արդարացումը։
Ինչ վերաբերում է սույն կարգապահական վարույթին, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները, ապա գործի քննության ընթացքում դատավորն ընդգծել էր, որ իրենից կախված ամեն բան արել է, մոտիվացիա, միտում չի ունեցել ձգձգելու, ինքն առնվազն իր հետ ազնիվ է, կան գործեր, որոնք երկար են քննվում, փորձում է հնարավորինս պահել այդ բալանսը, կան նույնիսկ գործեր, որոնք այլ դատավորներից են փոխանցվել․ «Ես իրավիճակին համարժեք եմ արձանագնքել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նիստերը չհետաձգվեն։ Նիստերը հետաձգվել են օբյեկտիվ անհրաժեշտությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց միայն այդ պատճառով. Աբրհամյան
- «Ժողովուրդ». Երկրորդ անգամ է դատավոր Վահե Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում, ինչը ճակատագրական ավարտ կունենա
- «Հրապարակ». Վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին