Նեյմարն իր ապագայի վերաբերյալ անսպասելի որոշում է կայացրել
Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ սաուդյան ակումբից։ 32-ամյա բրազիլացին երազում է հայրենիք վերադառնալու մասին։
Goal.com-ի տեղեկություններով, Նեյմարը ցանկանում է 2025 թվականի հունվարին խզել պայմանագիրը սաուդյան թիմի հետ։ Աղբյուրը նշում է, որ հարձակվողն արդեն համաձայնել է տեղափոխվել բրազիլական «Սանթոս»։
2023 թվականի ամռանը Նեյմարը 90 միլիոն եվրոյով ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել էր սաուդյան Ալ-Հիլալ։ Մերձավոր Արևելքում բրազիլացին կարողացել է անցկացնել 7 հանդիպում, խփել մեկ գոլ և դառնալ երեք գոլային փոխանցման հեղինակ։
sport.ru-ն գրում է, որ Նեյմարի պայմանագիրն Ալ-Հիլալի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան