Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի խաղացողների հետ համագործակցության մասին։
«Նա անձամբ ինձ հետ չի շփվում, շփվում է Էդուարդ Սպերցյանի հետ։ Գիտեմ, որ նա շատ անհանգստացած է և հետևում է յուրաքանչյուր խաղին։ Նույն Սպերցյանին որոշակի խաղային հուշումներ է տալիս ու շփվում այլ տղաների հետ։ Ինձ հետ՝ ոչ, բայց գիտեմ, որ նա հետևում է, անհանգստանում է, երկրպագում է»,- Metaratings.ru-ին ասել է Տիկնիզյանը։
Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի հետ չի խաղում 2021 թվականից։ Մխիթարյանն իր ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։ Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականին, անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
- Տիկնիզյան. «Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. ես ուրախ կլինեմ, եթե դա տեղի ունենա»
- «Սևիլիան» հերքել է Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը
- Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին