Կառավարությունը որոշել է «ավտոինստրուկներների» գործառույթն իրա վրա վերցնի․ Արտակ Գաբոյան
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը գրում է․
«Էսօր Ալեն Սիմոնյանը ռադիոյով հայտարարեց, որ փողոցում զրուցել ա էն մարդկանց հետ, ովքեր մեքենա վարելու իրավունք ունեն, բայց վարել չգիտեն, ու, նրանց հորդորով, որոշել ա տարեկան 9 բալը դարձնել 13։
Տպավորություն ա, որ կառավարությունը որոշել ա ավտոինստրուկներների գործառույթն իրա վրա վերցնի, ու վթարներով ու խախտումներով հասնի նրան, որ էդ մարդիկ էլ մեքենա վարել սովորեն։
Ու թքած, որ տարին 350-ից ավելի զոհ ենք ունենում փողոցներում։
Թքած, որ էդ պռավից զրկվածների մեծ մասը սենց թե նենց շարունակում ա վարել, որովհետև ոստիկանությունը որպես երևույթ բացակայում ա։
Առաջարկում եմ, որ քաղաքի ալկաշներն ու թրմամոլերն էլ որտեղ տեսնեն Ալենին համոզեն, որ ալկոհոլի հարկերն ու ակցիզները հանեն, ծանր թմրամիջոցների համար պատիժներն էլ մեղմացնեն։ Փորձը ցույց ա տալիս, որ փողոցային երկխոսություները արդյունավետ են։
Իհարկե, եթե նորմալ կառավարություն լիներ, կվերլուծեր, թե նորմալ վարորդներին քանի բալն ա լրիվ հերիքում։ Կուսումնասիրեին համաշխարհային փորձը, որ օրինակ բալերը վերականգնվում են, ոչ թե ամեն տարի, այլ խախտումից մի 3-5 տարի հետո։
Բայց ի՞նչ ակնկալես էն կառավարույթունից, որը երկրորդ շարքում կայանման համար խախտումը 0.5-ից սարքեց 0.25։
Պոպուլիստ բառն արդեն շատ պրիմիտիվ ա հնչում։
Երևի հանցագործների ու օրինախախտների երաշխավո՞ր։
Ի՞նչ գործընթաց գիտեք էս եզության դեմն առնելու համար»։
Մեկ այլ գրառմամբ էլ Գաբոյանը շարունակում է․
«Լսած կլնեք, որ եթե Գերմանիա վարորդը 3 անգամ նույն խախտումն անի, պռավից զրկվում ա, ու ուղարկվում ա «իդիոտենտեստի»։
Դա ենթադրում ա՝ հոգեբանի երկարատև խորհրդատվություն, եքա ծախս, երկար ժամանակ, որ էլի կարողանա պռավա հանի։
Որովհետև պետությունն ասում ա, ո՞նց կարա նորմալ մարդը 3 անգամ նույն խախտումն անի։
Ուրեմն դա նորմալ մարդ չի, իսկ աննորմալ մարդը խի՞ պտի մեքենա վարելու իրավունք ունենա։
Իսկ Հայաստանում մարդը շուտով կկարողանա տարին 50 անգամ մեքենան երկրորդ շարքում կայանի, դրա համար տուգանվի, բայց պռավից չզրկվի։ Լրիվ նորմալ ա։
Ոչինչ, որ էդ տվարի պատճառով հեծանվորդը պտի իրան գցի մեքենաների տակ։ Հո տվար օրինախախտի խաթրին չե՞նք կպնելու։ Ընտրազանգված ա»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին