Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է օգտագործվել ընտրությունների ոչ նախընտրելի արդյունքների զրոյացման համար. Դավիթ Խաժակյան
«Չե՞ք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, որ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարաման միջոցով, որը կառավարության բացառիկ լիազորությունն է՝ առանց շատ կոնկրետ սահմանափակումենրի, նման իրավիճակում անմիջապես բերի ընտրությունների արդյունքների զրոյացման»,-արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին հարց ուղղեց Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը՝ ԱԺ-ում ընթացող ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, թե օրինագծի նպատակը ոչ թե խնդիրներ առաջացնելն էր, այլ հնարավոր առաջացող խնդիրները լուծելը։
Փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ընդդիմությունը նույնպես այդ հարցը բարձրացրել է, ինչի հետևանքով նոր քննարկումներ են կազմակերպվեցին, որպեսզի լավարկվի նպատակը՝ հնարավոր խնդիրների բացառումը։
«Այսինքն, նպատակն է ունենալ կարգավորումներ, որպեսզի այս դեպքում հնարավորություն ունենանք առաջ շարժվել այնպես, որ ընտրական պրոցեսը չտուժի և միևնույն ժամանակ ընտրողի ձայնը տեղ հասնի»,-հայտնեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Հարությունյանը նշեց, որ քննարկումների արդյունքում ընդդիմության հետ փոխհամաձայնության են եկել և ներկայացրեց այն լրամշակումները որոնք ներկայացվելու են կառավարությանը, որպես համատեղ մշակված տարբերակ։
««Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու պահից», եզրույթի փոխարեն մենք նախատեսում ենք օգտագործել «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահ» ձևակերպումը։
Նույն հոդվածում կատարվելու է փոփոխություն, որի դեպքում եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվերակության օրը ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է և համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է և եթե դրությունները հայտարարվում են ընտրության օրը 20։00-ից հետո, այսինքը մինչև ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա քվերակության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»,- ասաց փոխնախարարը։
Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ կատարվող փոփոխության նպատակն այն է, որպեսզի ավարտված քվերակության արդյունքները չզրոյացվեն և ընտորղների ձայները հաշվի առնեն։
«Հետագայում կախված գործընթացներից, ԿԸՀ-ն ըստ անհրաժեշտության կարող է նշանակել վերաընտրություն այն տեղամասերում, որոնցում կծագի այդ անհրաժեշտությունը»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը և հավելեց, որ ԿԸՀ-ն պետք է ունենա նաև կարգ՝ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում փաստաթղթերի պահպանման համար,որպեսզի հետո շարունակի գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան