Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում Իսրայելի հետ պատերազմի ֆոնին միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն պաղեստինյան Գազայի հատվածի և Լիբանանի։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Եմենի «Ալ Մասիրան» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր ցույցից, որը ներգրավել է միլիոնավոր մարդկանց: Նրանք պարզել են պաղեստինյան և լիբանանյան հսկայական դրոշները և բղավել Իսրայելին և ԱՄՆ-ին մահ մաղթող կարգախոսներ։
Գազայի հատվածի և Լիբանանի աջակցության զանգվածային ցույցի կապակցությամբ հութիները հայտարարեցին իսրայելական Նեգև անապատում տեղակայված Նևաթիմ ռազմաբազայի վրա «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին։
Ավելի վաղ Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում չի փոխի իրենց քաղաքականությունը Գազայի հատվածի և Լիբանանի բնակչությանն աջակցելու հարցում քանի դեռ Իսրայելի ռազմական գործողությունները չեն դադարեցվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին
- Հութիները գրավել են Եմենի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գրասենյակը
- Եմենի վրա ԱՄՆ հարվածները նպատակ ունեն վերականգնել կայունությունը Կարմիր ծովում. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան