Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն պաղեստինյան Գազայի հատվածի և Լիբանանի՝ Իսրայելի հետ պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եմենի «Ալ» հեռուստաալիքին
Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր ցույցից, որը ներգրավել է միլիոնավոր մարդկանց: Նրանք պարզել են պաղեստինյան և լիբանանյան հսկայական դրոշները և բացականչելով՝ «մահ Իսրայելին և ԱՄՆ-ին»։
Գազայի հատվածի և Լիբանանի աջակցության զանգվածային ցույցի կապակցությամբ հութիները հայտարարեցին Պաղեստին 2 հիպերձայնային բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին իսրայելական Նևաթիմ ռազմաբազայում Նեգև անապատում։