Ո՞ւմ չքնաղ միտքն է Yerevan Fashion Week-ն անցկացնել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում
«Ինձ որևէ մեկը կբացատրի՞, թե ում չքնաղ միտքն է եղել անցկացնել Yerevan Fashion Week-ը Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում, մասնավորապես մի համալիրում, որի նպատակը հարգանքի տուրք մատուցելն է հազարավոր մարդկանց, ում կյանքը անարդարացիորեն սովետական իշխանությունները դժոխք սարքեցին, «մարդ» երևույթը դարձրեցին ոչնչություն, իսկ մարդկային կյանքերն ու տառապանքները մոռացության մատնեցին...ասել, թե ես բարկացած եմ, ապշած, նեղված, շատ մեղմ է»,-իր զայրույթն է հայտնել ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Հարոյանը։
Նա գրել է.
«Ես չգիտեմ Տիգրան Ավինյան-ը գեթ մի քանի հուշագրություններ կարդացե՞լ է բռնադատվածների դաժան կյանքերից, տեղյա՞կ է արդյոք այն դաժանությունների ու դառնությունների մասին, որի միջով տասնյակ հազարավոր անմեղ հայեր, այդ թվում հայրենադարձվածներ ստիպված էին անցել
ու ես նաև չեմ հասկանում, թե Բրիտանիայի դեսպանատունն ինչպես կարող էր համաձայնություն տալ այս վայրում անել «ֆեշն իվենթ»
Ու խնդրում եմ չհամոզեք ինձ, որ սա ժամանակակից աշխարհ է, պետք է նոր մոտեցումներ ունենալ, և այլ բլաբլաբլաբաներ
լավ չի, եկեք մյուս տարի էլ Ծիծեռնակաբերդում անենք։ Կներեք, բայց սրանք երկու հավասարազոր հուշահամալիներ են։ Եթե մեր պետության քաղաքացին չգիտի բռնադատվածների մասին, չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է մոռանալ, իսկ նրանց հարգանքի միակ հուշարձանը օգտագործել որպես «թույն» իվենթի վայր»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն էլ, անդրադառնալով խնդրին, գրել է.
«Սա ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքն ա։
Նորաձևության դեֆիլե է անցկացվում, լիքը մարդ ա ներկա ու զրո հակադրում։
Ոնց որ Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ դեֆիլե անցկացնես, ոնց որ Եռաբլուրում դեֆիլե անցկացնես, ոնց որ հորդ գերեզմանի վրա դեֆիլե անցկացնես։
Ու վատն էն ա, որ ոչ միտքը հղացողները, ոչ թույլտվություն տվողները չեն էլ հասկացել ինչ են անում։
Տարածք ա էլի, հարմար տարածք։
Ու էստեղ խնդրում եմ արվեստի և արվեստային ակտերի հետ չզուգորդել՝ կոնկրետ կոմերցիոն միջոցառում է, նաև շատ կարևոր, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերաբերմունք ունի ստալինյան բռնաճնշումների և նրա զոհերի հանդեպ՝ Չարենցի, Բակունցի, Գուրգեն Մահարու, Երվանդ Քոչարի և հազարավոր այլոց։
Վստահ եմ, որ չէ, ուղղակի հերթական բարդակի ու անգրագիտության հետևանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան