Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների վերահսկողության ներքո պետք է քաշ հավաքի։ Այս մասին գրում է ABC News-ը։
Թռչունին գտել են Արևմտյան Ավստրալիայի հարավային ափին։ Թռչունը Անտարկտիդայից 3,4 հազար կիլոմետր է անցել։ Հաշվի առնելով, որ Ավստրալիայում կայսերական պինգվինները սովորաբար չեն հանդիպում, սա եզակի երևույթ է։
«Այն հսկա էր, շատ ավելի մեծ էր, քան ծովային թռչունը, մենք զարմացած ն այում էին՝ ի՞նչ է դուրս գալիս ջրից: Մի տեսակ բադի պես պոչ ուներ»։
«Այն կանգնեց ալիքների մեջ և թռավ ուղիղ դեպի մեզ, հավանաբար մոտ մեկ մետր հասակ ուներ, ընդհանրապես ամաչկոտ չէր: Նրա տեսքն ուղղակի անթերի էր»,-պատմել են ականատեսները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան