Մշակույթ 15:34 08/11/2024 Աշխարհում

Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան, Մալախովի հաղորդման ժամանակ խոստովանել է, որ իր ամուսինը դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սիրավեպը համարել է «ամենամեծ սխալը»։

Վլասովան Ջիգարխանյանի երկրորդ կինն էր, ում հետ նա ապրել էր ավելի քան 40 տարի, սակայն ամուսնալուծվել էր մեծ տարիքում։ 2016 թվականին Ջիգարխանյանն ամուսնացել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, նրանց ամուսնությունը տևել էր մոտ մեկուկես տարի։ 2019 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հայտարարել էր, որ վերամիավորվել է Վլասովայի հետ, ով հատուկ վերադարձել էր ԱՄՆ-ից՝ խնամելու ամուսնուն։

«Կյանքի վերջին օրերին նա ընդհանրապես շատ չէր խոսում: Բայց նա հիվանդանոցում ասաց մի սարսափելի արտահայտություն. «Ես կորցրի կյանքս»», - հիշել է Վլասովան:

Դերասանուհին խոստովանել է, որ Ջիգարխանյանի հետ բաժանման համար ամենից շատ ինքն իրեն է մեղադրում։ Այժմ նա հասկանում է, որ շատ առումներով սխալ է գործել։ Վլասովան նշել է, որ ամուսնու հետ լարված հարաբերությունների ժամանակ ապրել է երկու երկրում, քանի որ ամուսինը չէր ցանկանում ապրել ԱՄՆ-ում։

«Պետք էր ավելի ակտիվ գործել այդ կնոջ նկատմամբ, ով, իր հայտնվելով, շփոթություն մտցրեց մեր պատմության մեջ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Ջիգարխանյանի այրին։

Դերասան և թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին։ Նա 85 տարեկան էր։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}