Բաքվի բռնապետը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ. գոյություն չի ունեցել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝ նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։
Ադրբեջան անվանումով գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։
Հետևաբար, Բաքվի բռնապետն իր այս «ուղերձով» ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ., բնականաբար, գոյություն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարվել է իրանական պատմական դրոշներից մեկի հետ՝ ադպիսով իրականում հավաստելով իր պատմական հպատակությունը մերձավորարևելյան առյուծ Իրանին»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվի քաղցկեղային այս կազմավորումը. Վարդան Ոսկանյան
- «Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. Վարդան Ոսկանյան
- Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ հուժկու հրթիռային հարվածով. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին