Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀԱՊԿ-ի մասին հարցին Սարգսյանը պատասխանել է. «Կապրենք՝ կտեսնենք».
«Փաստն այն է, որ այս փուլում հայ հասարակության մեջ տարբեր դիրքորոշումներ կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերում տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։
Ինձ թվում է, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար որոշ նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար»,- «Վալդայ» ակումբի քննարկումների շրջանակում նշել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են միասնական վճարային համակարգեր. Տիգրան Սարգսյան
- ՀՀ-ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին