Հասարակություն 17:48 08/11/2024 Հայաստան

Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ

Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի առցանց առևտուր, որի ծավալներն օրեցօր աճում են, իսկ Հայաստանում տրամագծորեն հակառակ միտումներն են գրանցվում։ Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «ԲԱԼ ԼԱԲ» կրեատիվ մարկետինգային ընկերության մարկետոլոգ Լուիզա Վարդանյանի հետ։

Լ. Վարդանյան-Այստեղ կարող է երեք խնդիր լինի։ Առաջինը, որ ընկերությունը սխալ սեգմենտ ընտրված լինի։ Այսինքն՝ աշխատում են ոչ այն թիրախային լսրանի հետ, որոնք իրենց պոտենցիալ գնորդն են համարվում։ Երկրորդ՝ կարող է լինել տեխնիկական խնդիրը, քանի որ երբ, օրինակ, սոցիալական էջերով տեսնում ես խանութը, փորձում ես գնում կատարել, գալիս հասնում ես կայք և այնտեղ տեխնիկական խնդիրների պատճառով խոտանի ես հանդիպում, օրինակ կայքը «կախում է», դանդաղ է աշխատում, error է գրում, այդ ժամին ծանրաբեռնվածության պատճառով էջը չի բացում, իսկ  մարդիկ չեն սիրում սպասել, ժամանակը վատնել և այնտեղից դուրս է գալիս ու գնում է այլ հարթակում են գնումներ կատարում։

Օնլայն ռեսուրսների փակման մյուս պատճառն այն կարող է լինել, որ տվյալ հարթակում ապրանքի գնային աճ է գրանցվել՝ թիրախային լսարանի համար դառնալով շատ թանկ։ Այսինքը՝ նախկինում եղել  է X գին, հետո դարձել է Y, և իր թիրախային լսարանը կտրուկ փոխվել է։ Քանի որ մյուս թիրախային լսարանի հետ ինքը ոչ մի գովազդային արշավ չի արել, որպեսզի իր հարթակն աշխատի, իսկ հին թիրախային լսրանն այդ հարթակը արդեն իրենը չի համարվում և չի օգտվում դրանից, հարթակի եկամտաբերությունը կտրուկ ընկնում է։

Այս հնարավոր գործոնների պատճառով այդ հարթակների գնողունակությունն ընկնում է։ Դրանից հետո այդ խանութները տեսնում են, որ շարժ չկա, գնումներ չեն կատարվում, մուտքեր չեն ունենում այնտեղից և միակ որոշումը դրանք փակելն է։

Panorama.am-Տնտեսվարողների ո՞ր սխալներն են, որ հանգեցնում են այս պատկերին։

Լ. Վարդանյան-Մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ իրենք առաջին հերթին շուկան չեն ուսումնասիրում։ Ամենավատը դա է, երբ դու ինչ-որ գաղափարով խանդավառված ես և ուզում ես ինչ-որ գործ անել, բայց շուկան չես ուսումնասիրում, ռազմավարություն չես մշակում, որպեսզի հասկանաս զարգացման պատկերը, կամ ռազմավարությունը կարճաժամկետ է՝ մի քանի ամսվա, մինչդեռ պետք է լինի մի քանի տարվա՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Հենց դա է պատճառը, որ գալիս հասնում է այն փուլին, երբ դրանից հետո պետք է ավելի մեծ աճ գրանցել, եկամտի ավելի խոշոր թվեր աշխատել, բայց արդեն տեսլական չունեն։

Բիզնեսը պատրաստ չէ այդ ծախսից հետո այլ ծախս անել։ Այսինքը բիզնեսը պատրաստ չէ, ենթադրենք՝ այս պահին իր թիրախը փոխվեց, ինքը շատ գումար ծախսի մարկետինգի վրա, աշխատակիցներ ներգրավի, որպեսզի նոր թիրախի հետ աշխատի։ Գործարարը դրան պատրաստ չէ ո՛չ ֆինանսապես, ո՛չ էլ կանխատեսել է, որ գալու է այդ օրը։ Այդ պատճառով էլ հետ են քաշվում, որոշում են հրաժարվել այդ առցանց հարթակներից։

Եթե հայ գործարարները պատրաստ են իմ նախանշած քայլերին, ապա միանշանակ առևտրի աճ կգրանցվի և առցանց վաճառքի հարթակները չեն փակվի։ Ուղղակի գործատուները պատրաստ չեն, մարկետինգի մեջ այդքան արժեք չեն տեսնում, որպեսզի այդքան գումար ծախսեն։ Մինչդեռ այն իրենց գործի 80 %-ն է։ Մինչև ճանաչելի, բրենդ չդառնան՝ աճ չեն կարող ապահովել։ Ամբողջ աշխարհում հայտնի Coca Cola ընկերությունը մինչև հիմա իր եկամտի 80 %-ը գովազդի վրա է ծախսում։ Հայաստանում գործարարներն դրան լուրջ չեն վերաբերում, դրա համար էլ աճն ավելի դանդաղ է և օնլայն հարթակները փակելու նման հետքայլի միտումներ ենք արձանագրում։

Panorama.am-Առևտրի պասիվություն է նկատվում նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչո՞վ այն կբացատրեք, սոցիալական կայքերն նույն առցնաց հարթակները չե՞ն։

Լ. Վարդանյան-Վաճառքի համար այս պահին ավելի շատ աշխատում է Ինստագրամը, քանի որ այնտեղ ավելի շատ շեշտը դրված է վիզուալի վրա, երբ դու տեսնում ես ապրանքը և հեշտորեն կարող ես գնալ դեպի կայք և Ինստագրամ էջը կցված է խանութին։ Որպեսզի ինստագրամում Shop ունենաս, պետք է պարտադիր կայք ունենաս, որպեսզի հղումը տանի այնտեղ։ Ֆեյսբուքն այդ առումով ավելի պասիվ է դարձել, քանի որ այն ավելի լճացված է, ավելի մեծ թիվ են կազմում այն օգտատերերը, որոնք ուղղակի քաղաքական միտումների և ժամանակ անցկացնելու համար են մտնում այնտեղ։ Ֆեյսբուքում վաճառք և գնում անելը մի քիչ բարդ է, ավելի արագ է աշխատում Ինստագրամը, որովհետև ավելի ճկուն հարթակ է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}