Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։
Jnews-ը գրում է, որ երեք մարզիկ Ախալքալաքի մունիցիպալիտետից, և ևս երեք մարզիկ Նինոծմինդայի մունիցիպալիտետից մեկնել են Իտալիա՝ Միլան քաղաք, մասնակցելու 15 տարեկանից բարձր երիտասարդների քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը:
Վաղը տեղի կունենա մասնակիցների կշռումը, իսկ մյուս օրը կսկսվեն մրցումները։
«Հուսով եմ, նրանք արդյունքներ կգրանցեն, վճռական են, տրամադրված են հաղթանակի։ Բացի մեկից, մյուսները եղել են միջազգային մրցույթներում, հուսով եմ, մրցանակային տեղեր կզբաղեցնեն»,- ասել է Մարզիչ Սերգեյ Տոնականյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին