Աճեմօղլու․ Եթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում անցկացված «Brand Week» միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով մեկնել էր Թուրքիա։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, այս ընթացքում Աճեմօղլուն հյուրընկալվել է թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըի «Youtube»-յան ծրագրին։
Հարցին՝ «Եթե որպես նույն կրթությունը, նույն գիտական աստիճանը ունեցող նույն Տարոնը աշխատեր Թուրքիայում, կկարողանա՞ր ստանալ Նոբելյան մրցանակ», պատասխանել է. «Չէի կարողանա ստանալ։ Որովհետև թուրքական համալսարաններն ազատ չեն։ Եթե մի գիտության մարդու ասեք, թե ինքը ինչ պետք է անի, այդ գիտական մարդը Նոբելյան-մոբելյան վերցնել չի կարող»։
Հիշեցնենք, որ ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն այս տարի արժանացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսել է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։
Նրանք հեղինակավոր մրցանակին են արժանացել իրենց ուսումնասիրությունների համար, թե «ինչպես են ինստիտուտները ձևավորվում և ազդում բարգավաճման վրա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան