«Ինչու մեզ թողեցին առանց հայրենիք ու առանց երեխա»
«Այսքան երեխա հողին հանձնեցիքն ու առանց հայրենիք մնացինք։ Սարքած պատերազմ էր»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց զոհված զինծառայող Արամ Գալստյանի հարազատը։
Նա նշեց, որ Հայաստանի ապագան շատ վատ կլինի, եթե այսպես շարունակվի. «Օր-օրի վիճակն ավելի վատանում է։ Բոլորս էլ գիտենք, թե ով է այս ամենի մեղավորը»։
«Թող պատասխան տան, ինչու մեզ թողեցին առանց հայրենիք ու առանց երեխայի։ Մինչև ե՞րբ պետք է տանջվենք։ Քնում, արթնանում ենք, ապրում ենք տառապելով։ Այս ամենը տեսնելով՝ ինչպես ապրենք»,- նշեց նա։
19-ամյա Արամ Գալստյանը երեք ամսվա ծառայող է եղել։ Զոհվել է նոյեմբերի 9-ին Մեծ Շենում։ Արամը Ստեփանակերտից է եղել։
Արամի տատիկը վստահ է՝ հնարավոր էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնել։ «Իրենք գիտեն՝ ինչ են անում։ Այստեղ էլ ապագա չունի արցախցին։ Մեզ խաբում են։ Չենք կարծում, որ Արցախ կվերադառնանք։ Եթե թուրքն այնտեղ լինի, ոչ մի դեպքում չենք գնա։ Թուրքի հետ հնարավոր չէ ապրել։ Հայաստանում չգիտեն, թե ինչ ձևի մարդ է թուրքը։ Ես չորս կռիվ եմ տեսնել ու այդ ամենը տեսնելով՝ ինչպես կգնանք ու թուրքի հետ կապրենք»։
Նա ասաց, որ երբեք չի ների Նիկոլ Փաշինյանին. «Մինչև կյանքիս վերջը չեմ ների Փաշինյանին։ Ես կուզեմ` Փաշինյանն այստեղ լինի, գանք, իր վրան ծաղիկներ դնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսքան երեխա անհանգիստ պառկած է Եռաբլուրում, սպասում են իրենց արյшն վրեժին. Զnhված զինծառայողի մայր
- Մորքուր ջան, ամեն ինչ լավ է, մի վախեցեք, ուղղակի չգիտեմ՝ ե՞րբ է վերջանալու այս դժnխքը. Զոհված զինծառայողի վերջին զրույցը
- Փաշինյանը և դավшճան է, և hnղեր է հանձնում, և ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան