«Ժողովուրդ». Ժողովրդավարության բաստիոնում բռնությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց։ Բանն այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել՝ լրագրողի հետ խոսելու ժամանակ։ Նրա հայհոյանքները լսելի են եղել ողջ միջանցքով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, նման բան տեղի չէր ունեցել, թիկնազորը հարթել էր միջադեպը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
«31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջև
1. Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն:
2. Որպես նախկին լրագրող՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս միջադեպին՝ հաշվի առնելով քաղաքական գործչի և պետական պաշտոնյայի վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ»:
Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, դատապարտելով նախկիններին և նրանց մեղադրելով խուլիգանական, գողական պահվածք դրսևորելու մեջ, հիմա, երբ վարչապետ է, չի փորձում զսպել իր կուսակցին: Ահա թե ինչպես է ձևավորվում ժողվրդավարության բաստիոնը Հայաստանում. խրախուսվում է բռնությունը՝ ամենաբարձր մակարդակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հարաժարական է տվել, ով կփոխարինի նրան
- «Փաստ». ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է
- «Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանը թեժ է լինելու
- «Հրապարակ». ՔՊ-ականների աչքը ինչից է վախեցած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան