Իրանից արձագանքել են Թրամփի դեմ մաhափnրձին առնչություն ունենալու մեղադրանքներին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «իսրայելական դավադրություն» Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարդացնելու համար:
Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում։
Ռիա նովոստին հիշեցնում է, որ նախօրեին Associated Press-ը գրել էր՝ ՀԴԲ-ն պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անանուն ներկայացուցիչը իբր ծրագրել է սպանել ընտրություններում հաղթած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը բացարձակապես անհիմն է անվանել ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների դեմ մահափորձի մեջ Իրանի միջամտության մեղադրանքները և հերքել դրանք»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
- Իրանը կզարգացնի հարաբերությունները հարևանների հետ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից. Փեզեշկիան
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնել
- Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին