«Հրապարակ». ՔՊ-ն չի ուզում հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ՝ գալիք երեքշաբթի։ Ընդդիմությունը պահանջում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով.
«Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչ օրս, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։
Նման պայմաններում, ըստ ընդդիմադիրների, Բաքվում COP-29-ի անցկացմանը զուգընթաց` «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային և միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երևույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով և ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված և պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին»։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ն չի ուզում նման հայտարարություն տարածել, և այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կապիտուլյացիայից 4 տարի անց
- «Հրապարակ». ՔՊ ֆրակցիայի հետ փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը
- «Փաստ».Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Դավիթ Գալստյան
- «Ժողովուրդ». Ժողովրդավարության բաստիոնում բռնությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով
- «Հրապարակ». Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հարաժարական է տվել, ով կփոխարինի նրան
- «Փաստ». ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է
- «Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանը թեժ է լինելու
- «Հրապարակ». ՔՊ-ականների աչքը ինչից է վախեցած