Որդեկորույս մայրը՝ Աննա Հակոբյանին. Մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը գրում է.
«Չար ու չտես, նենգ ու անաստված, հայրենիք ուրացող ու հայրենիքի դիմաց «խաղաղություն» անունով թղթի մի կտոր մուրացող տձև, սողացող, լպրծուն արարած: Հազարավոր կյանքեր մարած դահիճ, հանցագործ ու հազարավոր հանցակիցներ:
Օդի մեջ լիքը անորոշություն, անարդարություն, ատելություն, անզորություն...իսկ հեռվում մի լույս, շատ չնչին, հազիվ նշմարվող, բայց հույս, որ արդար պատիժ է լինելու, մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են:
Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, բայց հույսը, իրականում, երբեք չի մահանում»։
Հարակից հրապարակումներ`
- Պարտության, ցավի ու կսկիծի օրը Աննա Հակոբյանը ցուցադրում է իր վայելքները սաֆարիում
- Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը՝ սուտը, այլևս չի կրակում․ Ալիսա Գևորգյան
- Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, ամեն օր վերքդ փորփրում է, խոշտանգման ես ենթարկվում. Ալիսա Գևորգյան