Հնարավո՞ր է հակաբիոտիկներն ու ալկոհոլը խմել միաժամանակ
Բակտերիալ վարակների դեպքում օրգանիզմին օգնության են հասնում հակաբիոտիկները։ Դեղամիջոցը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ։ Շատ հիվանդների մտահոգում է հարցը, հնարավո՞ր է ալկոհոլ խմել հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում, ինչպիսի՞ հետևանքներ կարողէ ունենալ դա։
Որպես կանոն, հակաբիոտիկներով բուժումը երկարատև է։ Երբեմն, բակտերիաների դիմացկուն շտամների դեմ պայքարելու համար բժիշկները նշանակում են տարբեր խմբերի դեղերի համակցություններ: Դեղորայք ընդունելու ժամանակահատվածը հաճախ համընկնում է տարբեր տոների հետ։
Մոսկվայի շրջանի Վիդնովսկայա կլինիկական հիվանդանոցի թերապևտ Այսլու Կարիմովան «Գազետա.ռու»-ի հետ զրույցում ասել է, որ ալկոհոլի և հակաբիոտիկների համատեղ օգտագործումը հղի է վտանգներով։
«Ալկոհոլային խմիչքները արգելափակում են հակաբիոտիկների թերապևտիկ ազդեցությունը, առաջացնում են անցանկալի ռեակցիաներ և նվազեցնում թերապիայի արդյունավետությունը: Բացի այդ, ալկոհոլի և հակաբակտերիալ միջոցների միաժամանակյա օգտագործումը լուրջ վնաս է հասցվում ոչ միայն լյարդին, այլև մյուս օրգաններին»,- պարզաբանել է Կարիմովան։
Հակաբիոտիկների միաժամանակյա օգտագործումը թունդ ըմպելիքների հետ վտանգավոր է սրտանոթային համակարգի համար։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան