Այսքան երեխա անհանգիստ պառկած է Եռաբլուրում, սպասում են իրենց արյшն վրեժին. Զnhված զինծառայողի մայր
«Ադրբեջանը միայնակ չէր կարող վերցնել Արցախը, Ադրբեջանը երբեք չէր կարող մեզ հաղթել։ Ադրբեջանին օգնել է Թուրքիան ու Իսրայելը։ Մեր տղաները կռվել են թուրքի դեմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը։
Պատմեց, որ որդին կամավորական է եղել, Արցախ է գնացել հենց պատերազմի առաջին օրը։ Հադրութ գնալու հրաման են ստացել ու հենց ճանապարհին 4 ընկերով զոհվել են «Սմերչից»։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին, սակայն միայն 20 օր անց են գտել որդու մարմինն ու հուղարկավորել են նոյեմբերի 2-ին։
Զոհված զինծառայողի մայրը չի հավատում, որ հնարավոր է թուրքի, ադրբեջանցու հետ խաղաղություն հաստատել։
«Այն, ազգը, որը մեզ կոտորել է, ցեղասպանել է, մորթել է, որը մեզ ատում է, այդ ազգին չի կարելի հավատալ։ Ինչքան կարելի է։ Չգիտեմ, ինչպես կարող են նման բան մտածել։
Ինչ հաշտություն, Հայաստանի սահմաններն են արդեն գրավում։ Դե թող Ադրբեջանը զորքը հանի Ջերմուկի տարածքից։ Լավ դիրքերը գրավել է, երբ իրեն պետք լինի, նորից կհարձակվի։ Չեն հանգստանա, մինչև Հայաստանն էլ իրենցով չանեն։
Այսքան երեխա անհանգիստ պառկած է, սպասում են իրենց արյան վրեժը լուծվի։
Իրենք հավատով են գնացել, հավատացել են իրենց կռվին, ուժին»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Մորքուր ջան, ամեն ինչ լավ է, մի վախեցեք, ուղղակի չգիտեմ՝ ե՞րբ է վերջանալու այս դժnխքը. Զոհված զինծառայողի վերջին զրույցը
- Փաշինյանը և դավшճան է, և hnղեր է հանձնում, և ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր