Մորքուր ջան, ամեն ինչ լավ է, մի վախեցեք, ուղղակի չգիտեմ՝ ե՞րբ է վերջանալու այս դժnխքը. Զոհված զինծառայողի վերջին զրույցը
«Սա կազմակերպված պարտություն էր։ Մեծ ծրագիր ունեին, ավարտին հասցրեցին։ Իսկ ծրագրի հեղինակներն են՝ նախկինների սխալը, հիմիկվա կազմակերպվածությունը»,- «Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Եղիազարյանի մորաքույրը։
Արթուր Եղիազարյանը զոհվել է նոյեմբերի 9-ին։ Մարտունի 2-րդում էր ծառայել մեկ տարի, սերժանտ էր։
Վերջին անգամ խոսել է մորաքրոջ հետ նոյեմբերի 8-ին. «Նոյեմբերի 3-ին խոսել էինք, ասել էր՝ մորքուր ջան, ամեն ինչ լավ է, մի վախեցեք, ուղղակի չգիտեմ՝ ե՞րբ է վերջանալու այս դժոխքը։ Նոյեմբերի 8-ին, որ զանգել էր, խոսելուց միայն ծիծաղում էր, ասում էր՝ մորքուր ջան լավ մնացեք, ամեն ինչ լավ է լինելու, իմ համար մի մտածեք, լավ եմ, կպրծնի, կգանք։ Նոյեմբերի 9-ին խփել են՝ հրադադարից մի քանի ժամ առաջ»։
Եղբոր որդին Ստեփանակերտի մոտ բենզինի պայթյունի վայրումէ եղել, մինչ օրս նրա մասին տեղեկություն չունեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան