Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ
Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ:
Ֆեդերացիայից հայտնում են, որ մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը:
Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո - «Փյունիկ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:
Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը կսկսի նոյեմբերի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանում կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ նոյեմբերի 17-ին կյուրընկալվի Լատվիայի հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին