Թրամփի համակիրը՝ Ավետարանական եկեղեցու անդամը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի
Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։
«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Թող Տերը օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ և շնորհելով երկարաժամկետ բարգավաճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեննին` նշելով, որ լրացուցիչ մանրամասները կհնչեն երդմնակալության արարողությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան