Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11- ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան